Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Սա այն երևանյան բակն է, որտեղ ես երեխա ժամանակ ֆուտբոլ եմ խաղացել։ Լուսանկարը թարմ է` հենց նոր արեցի իմ պատշգամբից։ Ինչպես տեսնում եք, բակի մեջտեղում դղյականման շենք են կառուցում` այս պահին արդեն երրորդ հարկն են սկսել։ Եթե հաշվի առնել, որ մեր շենքին և մեր շենքի բակին հարող Սարյանի պուրակի Մոսկովյան֊Բաղրամյան պողոտաների խաչմերուկի հատվածում ժամանակին գիշերներով հավաքվում էին քաղաքի էլիտար մարմնավաճառները և «կլիենտ կպցնելուց» հետո կանգնում էին գիշերը հարմարավետ տանիքի տակ անցկացնելու ու «սեքս պաուզաների» ժամանակ պատշաճ պայմաններում մարիխուանա քաշելու խնդրի առջև, ապա կարելի է ենթադրել, որ մեր բակի սրտում կառուցվող այս խորհրդավոր շենքը կոչված է լուծելու «հնագույն մասնագիտության» տեր մարդկանց հուզող այդ խնդիրը։
Մեր շենքի բնակիչների հորդորներին ընդառաջելով` ես դեռ անցած տարվանից իմ հեղինակային «Կարմիր գծեր» հեռուստահաղորդաշարի շրջանակներում հետևողականորեն բարձրաձայնել եմ երևանյան բակերի ընդհանրապես և մեր բակի` մասնավորապես, տխուր վիճակի մասին։ Իմ այդ ելույթների արձագանքն եղավ այն, որ լուսանկարում պատկերված ենթադրյալ բորդելի շինարարությունը հաջողվեց կանգնեցնել։ Ասեմ, որ այդ կառուցապատման շինթույլտվությունը տրամադրել էր ոչ այլ ով, քան ինքը` 2018 թվականին երևանցիների 90 տոկոսի քվեին արժանացած, իսկ այս շինարարությունը 2022 թվականին կասեցնելու պահին արդեն պաշտոնաթող Հայկ Մարությանը։ Այսպիսով մեկ տարուց ավել է ինչ այս շինարարությունը կանգնել էր 2֊րդ հարկի վրա և միայն այն բանից հետո` բառացիորեն հաջորդ օրն այն բանից հետո, երբ Հայք Մարությանը հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականության և քաղաքապետի թեկնածու է առաջադրվում, նրա կողմից ժամանակին տրամադրված և հետո փաստորեն չեղարված շինթույլտվությունը նորից մտավ ուժի մեջ և, ինչպես տեսնում եք, ոգևորված «բորդելաշենները» արդեն 3֊րդ հարկն են գցում։ Բա չգցե՞ն, եթե հայտնի է, որ Մարությանը քաղաքապետի պաշտոնին վերադառնալու հայտ է ներկայացրել և Ավինյանը պետք է լուրջ մտածի նրա հետ «բազար անելու» համար կամուրջներ ստեղծելու մասին։ Առաջին այդպիսի կամուրջն է հենց այս լուսանկարում պատկերված ապագա բորդելի շինարարության վերսկսումը մեր բակում։ Առջևում սպասե՜ք երևանյան այլ բակերում նույնպես Մարությանի կողմից ծախված և Մարությանի հեռանալուց հետո կասեցված շինթույլտվությունների վերահաստատումներին։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են մեր երկրում մարդիկ քաղաքապետի թեկնածու առաջադրվում, ինչու են ձգտում պաշտոններ նվաճել կամ դրանք ամեն գնով պահպանել։ Այո, 2018 թվականից հետո Երևանում գրեթե ոչինչ չի փոխվել և ոչինչ չի փոխվի, եթե մենք հին երևանցիներով մի պոռթկումով նոր ու հին թալանչիներին, տարբեր “մաստի” բորդելաշեններին, մարմնավաճառներին ու մարիխանա քաշելը օրինականացնողներին չհեռացնենք մեր երեխաների բակերից ու խաղահրապարակներից։ Ոտքի՜ Երևան»։
Հետաքրքիր է քաղաքապետարանի գործելաոճը, ինչպես կարելի է բակում սեփական տան շինթույլտվութjուն տալ, եթե գլխավոր ծրագրով այնտեղ պետք է ավտոկայանտեղի լիներ։