«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանին վերաբերվող հերթական մեծ նախագիծն է ներկայացրել՝ Երևանի ճանապարհային Երկրորդ Մեծ օղակի հայեցակարգը: Մեծ օղակը շրջանցիկ ճանապարհ կարող է դառնալ Փոքր կենտրոն մտնելու և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններ հասնելու համար: Ճանապարհային Մեծ օղակի կառուցմամբ կստեղծվեն նոր կանաչապատ տարածքներ և գոտիներ: Այս մեծ նախագիծը կիրականացվի նաև մասնավորի հետ համագործակցությամբ, և Երևանը կդառնա ոչ թե տրանսպորտային միջոցների, այլ՝ մարդկանց համար հարմարավետ քաղաք։
Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու Երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանն քաղաքացիներին մանրամասն ներկայացրել է ճանապարհային Մեծ օղակի նախագիծը։
«Ճանապարհն այնքան լայն է լինելու, որ ամեն կողմում լինելու է չորս երթևեկելի գոտի»,- ասել է նա:
Ճանապարհային Մեծ օղակի կառուցմամբ կստեղծվեն նոր կանաչապատ տարածքներ և գոտիներ: Այս մեծ նախագիծը կիրականացվի նաև մասնավորի հետ համագործակցությամբ, և Երևանը կդառնա ոչ թե տրանսպորտային միջոցների, այլ՝ մարդկանց համար հարմարավետ քաղաք։