«Բարսելոնայի» և «Վիսել Կոբեի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարիերան կշարունակի ԱՄԷ-ում։
Իսպանացին դարձել է արաբական «Էմիրեյթս» ակումբի ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 2-ին Ինիեստան դարձել է ազատ գործակալ, քանի որ ավարտվել է նրա պայմանագիրը «Վիսել Կոբեի» հետ, որի կազմում նա խաղում էր 2018 թվականից։