Պետդեպն արձագանքել է Զախարովայի խոսքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն Ուկրաինային չի ստիպել հրաժարվել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններից։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Այսպիսով, նա մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքերը, ով , «սուտ» է անվանել Պետդեպի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինայի հարցով երկխոսությունից։ ՌԴ ԱԳՆ խոսնակը պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի վրա:

«Այդ ե՞րբ ենք ստիպել Ուկրաինային հրաժարվել բանակցություններից։
Չգիտեմ, բայց դա այդպես չէ»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Միլլերը։




Լրահոս