Ամեն տարի օգոստոսի 10-ին նշվում է Բիոդիզելի միջազգային օրը (International Biodiesel Day):
Էկոլոգիապես մաքուր վառելիքի այդ ոչ պաշտոնական տոնը հիմնադրվել է ի հիշատակ դրա առաջին կիրառության, երբ 1893 թվականի օգոստոսի 10-ին միացվել էր շարժիչը, որն աշխատում էր գետնանուշի յուղի հիման վրա ստեղծված վառելիքի միջոցով: Տոնը նպատակ ունի տարածել տեղեկատվություն բիոդիզելային վառելիքի առավելությունների մասին:
Իսկ դիզելային շարժիչը ստեղծվել է գերմանացի ինժեներ եւ գյուտարար Ռուդոլֆ Դիզելի կողմից 1890-ական թվականներին. դրա աշխատանքի առաջին հանրային ցուցադրությունը տեղի է ունեցել 1893 թվականի օգոստոսի 10-ին Աուգսբուրգ քաղաքում: Հենց այդ իրադարձությունն ընդունված է համարել որպես պատմության մեջ առաջին անգամ բիոդիզել կիրառելու դեպք:
Բիոդիզելային վառելիքը կամ բիոդիզելն էկոլոգիապես մաքուր վառելիք է դիզելային շարժիչների համար, որը ստացվում է բուսական կամ կենդանական յուղերի քիմիական վերամշակման եղանակով: