Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ, որոնք ընդգրկում են 8 ֆիզիկական, 5 իրավաբանական անձ և ինքնաթիռ:
Այս մասին հայտնում են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:
Առկա տեղեկության համաձայն՝ «սև ցուցակում» են հայտնվել, այդ թվում՝ «Բելավիա» ազգային ավիաընկերությունը, Բելառուսի պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտը, Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարանը:
Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում ներառված ինքնաթիռը պատկանում է Բելառուսի կառավարությանը։