ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը դատի է տվել Աննա Վարդապետյանին. կռիվը թեժանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը, որը աշխատանքից ազատվել է գաղտնալսման արդյունքում, դատի է տվել դատախազ Աննա Վարդապետյանին։ Երեկ նա դիմել է ՀՀ վարչական դատարան անվավեր ճանաչելու համար Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հուլիսի 13-ի որոշումը։

Հիշեցնենք,որ գրել էինք Գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։

Ի դեպ այս գաղտնալսումը բավականին խորը հետեւանքներ է ունեցել, որին կանդրադառնանք առաջիկայում ու դեռ ավելին ինչու է ԱԱԾ-ն մտել Կոտայքի դատախազություն ով կամ ովքեր են ԱԱԾ քննիչի հասցեին վատ արտահայտություն արել։

Քնար Մանուկյան




Լրահոս