ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտը:
Սա ավագանու ընտրությունների մասնակցության առաջին հայտն է, մյուս կուսակցությունները դեռ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացրել:
«Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է:
Նշենք, որ հայտերը ԿԸՀ-ն ընդունելու է մինչև օգոստոսի 13-ը։
Քրիստինա Մուշեղյան