Նիկոլ Փաշինյանի` իշխող ՔՊ-ի վարկանիշը իջել է, իսկ օրինակ Վիկտոր Մնացականյանինը՝ բարձրացել:
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակը մայիսի 21-24-ը հեռախոսային հարցումներ է անցկացրել Երևանի բոլոր վարչական շրջաններում և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուներ մայիսին 10.1%: Հայկ Մարությանը՝ 8.2%, Վիկտոր Մնացականյանը և Արման Թաթոյանը՝ 0,5% և այլն (լուսանկար 1):
Իսկ արդեն հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպության կողմից արված հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի վարկանիշը իջել է՝ դառնալով 9.3%, Հայկ Մարությանինը 8.2%-ից դարձել է 3.7%, իսկ օրինակ Վիկտոր Մնացականյանինը՝ բարձրացել է՝ 0.5-ից դառնալով 1.1% (լուսանկար 2):
Նկատենք, որ քաղաքական որևէ ուժի կամ թեկնածուի նկատմամբ հասարակության կողմից չկա բացարձակ վստահություն, բոլորը միասին ունեն ցածր վարկանիշ։