Քաղաքական իշխանությունը բանտապետ են փնտրում, սակայն 5 օր է անցել եւ չեն կարողանում խիստ, ճանապարհ անցած ու բանտերը կարգի հրավիրող, իրավիճակը վերահսկող ծառայության պետ գտնել:
Oգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էր գրել, որ սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի մասով սկսվել է գործընթաց, ու չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին: Եւ ահա, մեր տեղեկությունը հաստատվեց»:
Քնար Մանուկյան