
Armlur.am-ը տեղեկացավ, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքի կենտրոնում:
«Լունապարկ»-ի հարակից տարածքում մի խումբ աղջիկներ նստել են ավտոմեքենա և խնդրել իրենց «իջեցնել» Արշակունյաց փողոցում գտնվող մի հյուրանոց:
Վարորդը սիրահոժար կատարել է նրանց խնդրանքը. աղջիկներն իջել են հյուրանոցի մոտ, որից հետո վարորդը հեռացել է: Շատ չանցած՝ նա պարզել է, որ իր գրպանում եղած ավտոմեքենայի տեխզննման վկայականն ու անձնագիրը գրպանում չեն: Այսինքն՝ աղջիկները գողացել էին վարորդի անձնական իրերը՝ թերևս, մտածելով, որ գումար կունենա: Սակայն պարզվում է՝ միայն փաստաթուղթ են տարել: