Բաքուն Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի, որը ներառում է ականազերծման սարքավորումներ, լրացուցիչ աջակցություն առողջապահության, էներգետիկ ոլորտում, ինչպես նաև պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման հարցում:

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարարի հետ հանդիպմանն այդ երկրում Ադրբեջանի դեսպանը նշել է, որ Իլհամ Ալիևը մշտապես կապի մեջ է Վոլոդիմիր Զելենսկիի հետ, հավելել է՝ Բաքուն լիովին աջակցում է Ուկրաինային:

Դեսպան Սեյմուր Մարդալիյովը հայտարարել է՝ «Ադրբեջանը հիացած է Ռուսաստանի ագրեսիան հետ մղելու ճանապարհին ուկրաինական կողմի տոկունությամբ: Բաքուն քաղաքական պարտավորություն է ստանձնել՝ շարունակելու օգնել Ուկրաինային»:




Լրահոս