Քաղաքապետարանի տենդերները շահած ՍՊԸ-ները և խաղադրույքներով զբաղվողները կարող են նեղություն չկրել և չգալ. Վիկտոր Մնացականյանի դրամահավաքը մեկնարկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ,
Երևանի խնդիրներով ու ապագայով մտահոգ համաքաղաքացիներ, ուզում եմ տեղեկացնել, որ մեր «Հաղթանակ» կուսակցությունը և ես հրավիրում ենք հատուկ #դրամահավաք-երեկո, որի ընթացքում կներկայացնենք Երևանի հետ կապված մեր պրոգրեսիվ «Վիկտորի պլան»-ից որոշ դրույթներ, կքննարկենք քաղաքային մարտահրավերները լուծելու մեր առաջարկները։

Ձեր ներկայությամբ ու աջակցությամբ կնպաստեք բարելավելու երևանցիների կյանքի որակը, պաշտպանելու մեր քաղաքի հարուստ մշակույթն ու ժառանգությունը, ամրապնդելու տնտեսությունը և ապահովելու բնակիչների անվտանգությունը և դարձնելու Երևանը ավելի #Մարդամոտ:
Միջոցառումը տեղի կունենա վաղը, ժամը 18:30-20:30-ին Թուֆենկյան Խարբերդ ռեստորանում (Հանրապետության 48)։

Հ.Գ. Միջոցառումը բաց է լինելու լրատվամիջոցների համար։ Բայց վարկային կազմակերպությունները, խաղադրույքներով զբաղվող ընկերությունները և Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգումների տենդերները շահած ՍՊԸ-ները կարող են նեղություն չկրել և չարձագանքել, կարող են նաև… չգալ »:




Լրահոս