«Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոն վարձավճարով տեղափոխվել է Միլանի «Ինտեր»՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալացի դարպասապահը ֆուտբոլային կարիերան սկսել է «Յուվենտուսում», 2017 թվականին։ 2018 թվականին Աուդերոն միացել է «Սամպդորիային», որտեղ խաղացել է հինգ մրցաշրջան։
Ավելի վաղ Միլանի «Ինտերը» ձեռք էր բերել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերին։