Քիչ առաջ Armlur.am-ին Կրասնոդարից հայտնեցին, որ քաղաքում իսկական ֆուտբոլային տրամադրություն է: Վերջին օրերի ընթացքում Կրասնոդար են ժամանել հարյուրավոր հայ ֆուտբոլասերներ՝ Ռուսաստան-Հայաստան խաղին ներկա լինելու համար, այնտեղ է նաև FAF-ը՝ 75 հոգանոց խմբով:
«Կուբան» մարզադաշտի տնօրենը նշել է, որ մեծ թիվ են կազմելու հայ ֆուտբոլասերները:
Երեկ՝ մարտի 4-ին, ֆուտբոլիստները ժամանեցին Կրասնոդար, տեղի ունեցավ Մինասյանի մամլո ասուլիսը, հետո՝ մարզում: Ցավոք, Արաս Օզբիլիսը բաց կթողնի խաղը. նա թեթև վնասվածքով էր եկել, և մարզումը չկարողացավ ավարտել: Բերնան Շալանն էլ է ժամանել, մարզչական կազմում է ու հետևում է մարզումներին:
Պարալիմպիկ խաղերի հետ կապված երթի պատճառով երկրպագուների երթ չի լինելու:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին, Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի է ունենալու Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը:
Այսօրվա կայանալիք հանդիպումը երկու հավաքականների միջև 5-րդն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Եվրո-2000 շրջանակներում, որում Ռուսաստանը հաղթեց 3:0 հաշվով՝ Երևանում, և 2:0՝ Մոսկվայում: Եվրո-2012-ի շրջանակներում երկու հավաքականների միջև տեղի ունեցած առաջին հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի, այնուհետև Ռուսաստանը Սանկտ-Պետերբուրգում հաղթել է 3-1 հաշվով: