ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր մահացած զինվորի գործով կա ձերբակալված, ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացած զինվորը Գեղարքունիքի մարզից է, իսկ ահա նրան ենթադրաբար ինքնասպանության հասցնողը Վայոց ձորի մարզից է: Կրակողին իրավապահները ձերբակալել են: Տղաների միջեւ թեման տղայական ռազբորկան է եղել, յուրաքանչյուրը փորձել է թեմայի մեջ այսպես ասած ինքնահաստատվել, որն էլ ճակատագրական դարձավ զինվորիներից մեկի համար:
Նշենք, որ քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել:
Քնար Մանուկյան