Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր կառավարությունն օրինական չի համարում Կիևի իշխանությունը, ուստի՝ դեռ պատրաստ չէ բանակցել Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ. հայտնել է ՂԻՀ վարչապետ Սերգեյ Ակսենովը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ղրիմը չի բանակցի Կիևի հետ, քանի որ այդ իշխանությունը մենք օրինական չենք համարում, իսկ ինքնավար մարզի դուրս գալն Ուկրաինայի կազմից կարող է որոշել միայն բնակչությունն իր ընտրությամբ. մեզ կմնա միայն կատարել ժողովրդի կամքը»,-ասել է Ակսենովը:
Նա նաև նշել է, որ բոլոր զորամասերը պետք է ենթարկվեն Ղրիմի իշխանություններին: