
Չինաստանի բնակիչների համար, ովքեր ցանկանում են մեկնել Եվրոպա, բայց չեն կարող իրենց դա թույլ տալ, երկրի իշխանությունը կառուցել է զվարճանքների յուրահատուկ մի այգի, որը կոչվում է Florentia Village,- հայտնում է The Telegraph պարբերականը:5.5 հա տարածություն ունեցող հրապարակում տեղադրված են Իտալիայի հիմնական տեսարժան վայրերը` Կոլիզեումի կրկնօրինակը, գոնդոլներով լի վենետիկյան ջրանցքները եւ խանութները, որտեղից կարելի է գնել իտալական ապրանք: Այգին գտնվում է Տյանզին քաղաքի մոտակայքում:Իտալիայի խորհրդանիշները, իհարկե, մի փոքր անսովոր են, օրինակ, Դավիթի արձանի կրկնօրինակը կապույտ ջինս է կրում, իսկ միակ իտալացին պիցերիայի խոհարարն է, այնուամենայնիվ, տեղի բնակիչները հանգիստ են նայում այդ հանգամանքին: Ամեն օր այգի է այցելում մոտ 25 հազար չինացի: