«Ժողովուրդը վատ է ապրում, և այդ վատից Հանրապետական կուսակցությունն է տուժում, որովհետև պատասխանատուն ինքն է»:
Գալուստ Սահակյան Yerkir.am
Դե՛, Հանրապետական կուսակցությունը միշտ էլ «տուժած է», դա արդեն նորություն չէ, նույնիսկ այն աստիճանի է «տուժած», որ ժամանակին Գալուստ Գրիգորիչն ասում էր, թե եթե պետք լիներ, մի երկու փողոց էլ ավել կավլեր ու կապրեր:
Հիմա որ ժողովուրդը հանրապետականի թեթև ձեռքով սկսեց էլ ավելի վատ ապրել, երևի ծերակույտի կարկառուն ներկայացուցիչը հիշի իր նախկին մտքի փայլատակումները և խոսքից գործի անցնի: Թե չէ միայն անհոդաբաշխ մտքեր արտահայտելով և կողքից էլ ոչ քաղաքական, այլ՝ երթուղայինի գիծ ունենալով, ընտանիք չես պահի: Ի դեպ, եթե այս հարցին նայենք գծատիրոջ տեսանկյունից, ապա, իրոք, Գրիգորիչը տուժում է, մանավանդ որ այդ անիծյալ տրանսպորտի գինը չեն բարձրացնում: Անամոթներ…
Կարեն Վարդանյան