ArmLur.am-ը գրել էր, որ Սարգիս Ավետիսյանը պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել։
ArmLur.am-ի տեղեկություններով, երգը դուետ է Սպիտակցի Հայկոյի հետ։ Խոսքերի հեղինակը Մելո Գրիգորյանն է, երաժշտության հեղինակը՝ Վարուժո Դիլբարյանը։ Գործիքավորումը Karen Sevak Production-ն է ապահովել։
«Ինձ համար անչափ սպասված նախագիծ էր, քանի որ շատ հետաքրքիր համագործակցություն է ստացվել կարծում եմ։ Աշխատել են պրոֆեսիոնալներ, արվել է առավելագույնը ողջ ստեղծագործ թիմի կողմից։ Կարծում եմ՝ հանդիսատեսը կհավանի, կսիրի և կգնահատի մեր կատարած աշխատանքը»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Սարգիս Ավետիսյանը։
Նշենք, որ երգը կոչվում է «Ո՞նց դիմանամ»։ Տեսահոլովակի պրեմիերան կկայանա հաշված օրեր անց։
Մարիամ Ղազարյան