Տիկին Գրետայի քույրն այս պահին «Նաիրի» բ/կ-ում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի հետ զրույցում առողջապահության  նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի  առողջական վիճակը կայուն է՝ առանց բացասական դինամիկայի: Նա այս պահին դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

Մասնագետի խոսքով` նրա մոտ հայտնաբերվել է  ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով. կպահանջվի լուրջ և երկարատև բուժում:

Թե որքան տիկին Գրետան կմնա հիվանդանոցում, ցույց կտա հիվանդության ընթացքը: «Հիվանդությունը սուր շրջանում է, ոչ մի  կանխատեսում՝ կապված նրա կյանքի հետ, չենք կարող անել»,- ասաց բժիշկը:

Թեև Գրետա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, հարազատների  տեսակցությունը թույլատրվում է: «Այս պահին  տիկին Գրետայի քույրը նրա մոտ է»,-ասաց բժիշկը:




Լրահոս