Արցախի թեմը հրավիրում է Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիներին այս կիրակի՝ օգոստոսի 13-ին ժամը 10։30-ին միանալ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեր հավատացյալ հայրենակիցներին և միասնաբար նշել Աստվածամոր Վերափոխման տոնը՝ մասնակցելով տոնական Սուրբ Պատարագին: Պատարագին մասնակից կլինի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Այս դժվարին օրերին հանուն Արցախի հնչող աղոթքները միասնականություն և ուժ կսերմանեն բոլորիս սրտերում: