Օգոստոսի 12-ին, ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. առկա են ծխացող օջախներ։
Փրկրարա ծառայությունից հիշեցնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Հանդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին։ Այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ:
Ժամը 22։10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։ Առկա են ծխացող օջախներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 20 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից: Տեղում ծավալվել է օպերատիվ շտաբ՝ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարելու նպատակով։