Փաստաթուղթ. 150 քաղաքացի տնային կալանքի տակ է, 1084 մարդ՝ բանտերում. հունվարից մինչեւ հունիս ինչ է կատարվել իրավապահ համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով Armlur.am-ը ներկայացնում է 2023 թվականի հունվարից մինչեւ հունիս ամիս նախաքննական մարմինները՝ կոնկրետ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քանի անձի կալանավորելու միջնորդություն են ներկայացրել ու քանիսն են բավարարվել կամ մերժվել։ Եվ այսպես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 1425, որից 184 մերժվել է, իսկ ահա 1084՝ բավարարվել։ Ասել է, թե այս տարվա 6 ամսվա ընթացքում 1084 անձ է կալանավորվել, տնային կալանք կիրառելու մասին միջնորդությունները եղել են 238-ը, որից մերժվել է 58-ը, 150-ը բավարարվել է։ Ստացվում է 150 մարդ տնային կալանքի տակ է եղել հունվարիից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում։

Քնար Մանուկյան




Լրահոս