ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն` օգոստոսի 10-ին ՊՆ զորամասի դիրքում կյանքին վերջ տված Ժորա Կարապետյանը եւ օգոստոսի 11-ին ՊՆ զորամասի մեջ կյանքին վերջ տված Գրանիկ Խնկոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայողներ են։ Նշենք, որ ըստ նախնական վարկածի, երկու զինվորների կյանքին վերջ տալու դեպքերը կապ չունեն միմյանց հետ։
Ինչեւէ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, որ օգոստոսի 11-ին զորամասի ներսում մինչ Գրանիկ Խնկոյանի ինքնասպան լինելը, իրադարձություններ են ծավալված եղել։ Armlur.am-ը տիրապետում է միջադեպի ողջ մանրամասներին, սակայն առայժմ չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար։
Սակայն փաստենք, որ նույն զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարն անգործության են մատնված եւ չեն տիրապետում զորամասում տիրող իրավիճակին։
Հիշեցնենք, ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ արդեն քննիչները պարզել են, որ զինվորը չի մահացել հակառակորդի կրակոցից։ Ինչով է զբաղված ՊՆ ղեկավար կազմը, երբ երկու օր է զինվոր է մահանում ու միջանձնային տարաձայնությունների պատճառով։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ զորամասում բարձիթողի վիճակ է։
Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ օգոստոաի 10-ին էլ մահացել էր ժորա Կարանետյանը, կա երկու ձերբակալված, զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ նա վերջ էր տվել կյանքին:
Քնար Մանուկյան