ArmLur.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ Տիգրան Արցաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությունն այսօր ԿԸՀ է ներկայացրել ավագանու ընտրությունների առաջադրման դիմումը:
Ինչպես հայտնի է՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։
Նրան հաջորդելու է Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, 3-րդ համարը Արմեն Մարգարյանն է:
Կուսակցության շտաբը ղեկավարելու է Տիգրան Արզաքանցյանը:
Նշենք, որ արդեն վաղը առաջադրումների վերջնաժամկետն է:
Քրիստինա Մուշեղյան