Նոյմբերի 6-ին Վաշինգտոնում բողոքի ցույց է տեղի ունեցել Keystone XL միջազգային նավթամուղի շինարարության դեմ, որին մասնակցել են հազարավոր մարդիկ,- հայտնում է Associated Press-ը: Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆայետ հրապարակ էր դուրս եկել մոտավորապես ութ հազար մարդ: Ցուցարարները պահանջում էին չեղյալ հայտարարել նավթամուղի շինարարությունը : Ցուցարարները ձեռք ձեռքի բռնած շրջափակել էին Սպիտակ տունը: Այս բողոքի նոտան խորհրդանշում էր ճնշում, որը ցուցարարները գործադրում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նրա վարչության անդամների վրա: Ներկայումս նավթամուղի կառուցման նախագիծը վերանայվում է ԱՄՆ պետդեպարտամենտում:
Գործակալությունը նշում է, որ Օբաման բաց է թողել ցույցը, քանի որ այդ ժամանակ Վիրջինիա նահանգում գոլֆ էր խաղում: