Ուկրաինայի Սումիի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Օդեսայի և Նիկոլաևի մարզերում օդային տագնապ է հայտարարվել, վկայում են Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալները։
Համաձայն առցանց քարտեզի՝ տագնապը հնչել է Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Պոլտավայի և Կիրովոգրադի մարզերում ժամը 10։03-ին։
Մեկ րոպե անց ահազանգ է հայտարարվել Սումիի, Խարկովի և Օդեսայի մարզերում։
Ուկրաինական Klymenko.Time-ի փոխանցմամբ՝ պայթյուն է հնչել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգում։