Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռացատկի օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով։
85-ամյա Տեր-Հովհաննիսյանը պարգևատրվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի, երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար։
Նա բրոնզե մեդալներ ունի 1960 թվականի Հռոմի և 1964 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերից։ Նա նվաճել է նաև Եվրոպայի առաջնությունում երեք ոսկե և երկու արծաթե մեդալ, 8,35 մետր ցատկով եղել է աշխարհի ռեկորդակիր։
Ռեկորդը սահմանվել է 1967 թվականի հոկտեմբերի 19-ին: Տեր-Հովհաննիսյանը ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ և ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ է։