ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մինչ Ադրբեջանը պնդում է, թե բոլոր շրջանակները, ինքնիշխան կառավարությունները, միջազգային ինստիտուտներն ու լրատվամիջոցները «խաբված են», կարևոր է ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանման և ուղերձների օբյեկտիվությունը, որով ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ծայրահեղ ծանր պայմանները և Ադրբեջանի իրական մտադրությունները»,- նշել է Բադալյանը: