Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12֊ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետից : Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12֊ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների , իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։