Արդեն տևական ժամանակ է, ինչ մայրաքաղաքում լուրեր են պտտվում, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր ունեցած անթիվ բիզնեսներին ավելացրել է ևս մեկը. նա այսուհետ կզբաղվի նաև սգո պարագաների բիզնեսով:
Armlur.am-ը փորձեց գործարար պատգամավորից ճշտել, թե ինչու է նա մտել նաև այդ բիզնեսի մեջ, և արդյոք այն եկամտաբեր է:
Ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց. «Դրանք հերյուրանքներ են, ա՛յ ցավդ տանեմ: Բայց էդ բաները հորինողների համար կարամ մի անգամ կազմակերպեմ, եթե ուզում են»: