
Կոլումբիայում սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 29-ի, ողջ մնացածներին փրկելու աշխատանքները շարունակվում են,- հաղորդում է Associated Press-ը:Մինչ այժմ 20-40 մարդ համարվում է անհետ կորած: Հիշեցնենք, Կոլումբիայի Մանիսալես քաղաքում, հորդառատ անձրեւների հետեւանքով շաբաթ օրը սողանքներ են սկսվել, որի հետեւանքով մոտ 10 տուն հայտնվել է հողաշերտի տակ: