Հրդեհի ահազանգ՝ Ագաթանգեղոսի փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին, ժամը 08։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից ծուխ է նկատվում:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի 29/2 հասցեում գտնվող Պանդոկի ծխատարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել է ծխատարում կուտակած յուղային զանգվածը. տուժածներ չկան:




Լրահոս