Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը հետաձգվեց: Այն կքննվի օգոստոսի 14–ին՝ ժամը 12:30-ին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ միջնորդության քննությունը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից 9 ձայնասկավառակ է ներկայացրել՝ ընդհանուր 23 ժամ տևողությամբ։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։




Լրահոս