Արայիկ Հարությունյանը ժամերգության է մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարության աղոթքին:

Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։

Թո՛ղ Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին»,-գրել է Հարությունյանը:




Լրահոս