Հարգանքի տուրք՝ Վազգեն Սարգսյանի 55-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ:

Պաշտոնական միջոցառմանը ներկա են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ գեներալներ Սեյրան Սարոյանը և Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպաներ:

Միջոցառմանը ներկա չէր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նրա անունով ծաղկեպսակ կար:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիսավոր շքերթ՝ 300 երկրապահ պատանիների երդման արարողությամբ:

Մանրամասները` քիչ անց տեսանյութում:




Լրահոս