Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկը մեր պատվիրակության 7-րդ մեդալն է նվաճել։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը վստահ հաղթանակներ էր տոնել ադրբեջանցի և ղրղզ մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով զիջել էր ռուս մրցակցին։