
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Կառավարության ղեկավարը երեկոյան կմասնակցի Euro Crisis խորագրով Եվրոպայի ժողովրդական կուսակցության կոնֆերանսին, որից հետո կընթրի Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի հետ:Նոյեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանում Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին և հանդիպում կունենա Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ներկայացուցիչների հետ:Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի “Հանրապետական”խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, այլ պաշտոնատար անձինք: