Լարված իրավիճակ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց (լուսանկարներ, լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին, ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, լարված իրավիճակ է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց:

Այստեղ է հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացի՝ «Ոչ պատերազմին» կարգախոսով՝ ի նշան բողոքի Ռուսաստանի կողմից Ղրիմ զորքեր մտցնելու դեմ:

Ոստիկանների թիվը կրկնակի շատ է քաղաքացիների թվից: Նրանք հրում էին քաղաքացիներին՝ պահանջելով վերջիններից անցնել դիմացի մայթ, քանի որ խանգարում էին երթևեկությանը:

Բողոքի ցույցին մասնակցում են Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, Կարո Եղնուկյանը և այլք:

Այս պահին 4 ձերբակալված ակտիվիստ կա, հայտնի է երեքի անունը՝ Պարսեմյան Տիգրան, Լալա Ասլիկյան, Անտոն Իվչենկո:

Ոստիկանության պահանջով՝ քաղաքացիներն անցան դիմացի մայթ:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ իշխանությունը ստրուկ է, քանի որ այստեղ հավաքված 20 հոգուն ճնշելով՝ ուզում է ցույց տալ Ռուսաստանին, որ հավատարիմ է նրան:

Отображается файл "MHM85948 copy.jpg"

Отображается файл "MHM85946 copy.jpg"

Отображается файл "MHM85945.jpg"




Լրահոս