ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունից մեկ տարի անց. ինչ իրավիճակ է այժմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի մեկ տարին։

ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել Սուրմալուի ողբերգական դեպքով, ինչի հետևանքնով 17 անձ մահացավ։ Ավելի վաղ գրել էինք, որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ն պայթյունից տուժածներին կրկին հրավիրում է ԱԱԾ՝ հարցաքննության։ Մինչ այդ նկատենք, որ ողբերգական դեպքից 1 տարի անց առևտրի կենտրոնի սեփականատերերից որևէ մեկին նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել։

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգը ողբերգական դեպքով այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել էր։ Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է գտնվում մեկ անձ. «խոշոր ձկները» մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել էր Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն նրա պատասխանատվության հարցը իրավապահներն այդպես էլ մեկ տարի անց չկարողացան առաջ քաշել։ Հիշեցնենք, որ ողբերգական պայթյունը խլեց 17 հոգու կյանք, որոնցից մեկին փրկարարները այդպես էլ չգտան, ու հարազատները պայթյունի վայրից իրենց հարազատի ենթադրյալ մոխիրը հուղարկավորեցին։

Այսօր լրացավ ողբերգական պայթյունի մեկ տարին ու մինչ օրս ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել, մասնավորապես՝ «խոշոր ձկները»։

Ավելին, մեր եղեկությունների համաձայն՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերից Արտավազդ Հայրապետյանի որդին՝ Արկադի Հայրապետյանը, գնացել է ՀՀ կառավարություն եւ հանդիպում պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինիս չեն ընդունել՝ պատճառաբանելով, թե նման ընթացակարգ չկա, ու նա պետք է դիմում գրի, որ նոր նրան ընդունեն:

Նշենք, որ Արկադի Հայրապետյանը բողոքում է, որ քննությունը նորմալ չի ընթանում, ծածկադմփոց են անում, ու մեղավորները չեն պատժվել: Ավելին, ՀՀ կառավարություն գնալու եւ պահանջ ներկայացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ քննիչը նախաքննության ավարտ է հայտարարել՝ 46 հատորին ծանոթանալու համար, 7 օր ժամանակ է տվել, մինչդեռ ամեն մի հատորը 300 էջ է ու անհնարին է, որ փաստաբանները կարողանան 7 օրվա մեջ ուսումնասիրել:




Լրահոս