
Հրդեհ է բռնկվել Երեւանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող գրենական պիտույքների պահեստում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցում գտնվող գրենական պիտույքների պահեստում (մոտ 100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01։45-ին։ Այրվել են գրենական պիտույքներ, ջերմահարվել են պահեստի պատերը եւ առաստաղը (մոտ 40 քմ):
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։