ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում գտնվող գրենական պիտույքների պահեստում առաջացած հրդեհի համար «1 ԲԻՍ» կանչ չի հաստատվել։ Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական 1 ջոկատ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01։45-ին։ Այրվել են գրենական պիտույքներ, ջերմահարվել են պահեստի պատերը եւ առաստաղը (մոտ 40 քմ):
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
Ք․Մ․