Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ պիկետ է իրականացվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝  Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ պիկետ է իրականացվելու։ Այն կապ ունի Արցախը Հայաստանին կապող  ճանապարհի բացման հետ։

Նշենք․ որ պիկետն իրականացնելու է «ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը հանդես է գալիս Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) շարունակվող հումանիտար ճգնաժամի դեմ և քայլեր է ձեռնարկում՝ պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները և արժանապատվությունը։ Հավելենք, որ պիկետը կմեկնարկի 12։30-ին։




Լրահոս