Նիհարող ամուսինը վկայում է մոտալուտ ամուսնալուծության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե դուք ունեք կայուն հարաբերություններ ձեր զուգընկերոջ հետ, եւ նա սկսում է նիհարել,ապա արժե անհանգստանալ,- գրում է The Daily Mail պարբերականը:
Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Քլայնը հատուկ ուսումնասիրել է երջանկության զգացողության եւ քաշի միջեւ կապը: Նա ահանգստանալու պատճառ է համարում մարզադահլիճ հաճախելու հանկարծակի ցանկությունը, դիետաները, քանի որ երբ մարդն իր համար զույգ է փնտրում, աշխատում է ավելի գրավիչ տեսք ունենալ: Իսկ ներդաշնակ հարաբերություններում, ընդհակառակը, մարդը թուլանում է եւ շատ հաճախ չի հետեւում իր արտաքինին եւ  քաշին:Այս եզրակացությանը հոգեբանները հանգել են` ուսումնասիրելով 16-55 տարեկան ավելի քան 2000 մարդու: Հետազոտողները նաեւ նկատել են. հարաբերությունների մեջ գտնվող կանայք ավելի ծանր են կշռել, քան միայնակները:




Լրահոս