Մի թափռտեք բառերը իրար վրա, որ սփոփեք մարդուն, պողպատից սեպ չեն շինի… Մի՞թե հիմա վերջին ժամանակը չէ մարդու մեջ արթնացնելու ազնիվ ընդվզումի զգացում ամեն տեսակի անարդարության, ապօրինության դեմ… Ես ոխ ու քեն չունեմ, բայց գանգատ ունեմ… հաճախ ենք շեղվում. մի շեղվեք ձեր նպատակից, արա, եթե պետք է նույնիսկ անկարելին: Փողոցում բոլորը միակերպ հագնված, բոլորը նույն քաղաքակիրթ ժպիտը դեմքներին, քաղքենիության փոշու տակ ծածկված, բոլորը նույն բառապաշարով ու վարքագծով օժտված, կարծես ինչ-որ արտադրամասի կողմից թողարկված միադեմ, միակերպ, միանշանակորեն նենգամիտ… ձևապաշտների ժամանակն է արմատավորվում կարծես մեր մեջ… Մեր շուրջ վխտում են արդեն նման մարդիկ: Սա այն մեղքն է, երբ մարդը նմանակում է իր նման մարդուն` գրողը` գրողին, նկարիչը` նկարչին, քաղաքական գործիչը` քաղաքական գործչին… Մեր օրերում այդ գործընթացը շատ է շատացել: Ինչքան շատ պղտորումներ ու խճճվածքներ, վաղը այնքան դժվար կլինի: Այժմ մենք ապրում ենք կանգնած այդ արհեստածին, օր օրի մեր գլխին դժվարություններ, խնդիրներ հորինելով ու հետո շարունակում ենք դժվարությունները հաղթահարելու գործընթացը կյանքի կոչեց… ինչ-որ սկսել ենք սիրել դժվարությունների տակ կքած ապրելը…
Ձևապաշտների ժամանակ է արմատավորվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ