Անգլիայի թագավոր Չարլզ III-ը սեպտեմբերին կայցելի Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչները կոնկրետ ժամկետ չեն նշել։ Այցի ժամկետները կհայտարարվեն օգոստոսի վերջին։
Մարտի վերջին Ելիսեյան պալատը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի միապետի այցը Ֆրանսիա, որը պետք է կայանար մարտի 26-29-ը, հետաձգվել է երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ շարունակվող բողոքի ակցիաների պատճառով։