2022 թ. փետրվարից ի վեր Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը հասել է 20 միլիարդ եվրոյի։
Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Նա պարզաբանել է, որ ընդհանուր գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ եվրո և ներառում է առանձին անդամ պետությունների կողմից պաշտպանական ռազմական տեխնիկայի երկկողմ մատակարարումներ և 5,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորում Խաղաղության եվրոպական հիմնադրամից: