Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ջրվեժ» անտառպարկի տարածքում հրդեհ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը։
Նախնական տվյալներով այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից։