
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով նոյեմբերի 7-ին, մեկօրյա աշխատանքային այցով, Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի տեղեկացմամբ, նույն օրը նախարար Մ.Վարդանյանն ընդունել է Վրաստանի գործընկերոջը և ունեցել կարճ զրույց: Նոյեմբերի 8-ին նախատեսվում է երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: